Գագարինին սպասարկած մեքենա Պետգույքի կառավարման կոմիտեն երբևէ չի օտարել

Գագարինին սպասարկած մեքենա Պետգույքի կառավարման կոմիտեն երբևէ չի օտարել

PanARMENIAN.Net - ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին սպասարկած տրանսպորտային միջոցի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, դրա օտարման գործընթաց երբևէ չի արվել, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են կոմիտեից:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի է հանվելու:

Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Ըստ ռուսական աղբյուրի՝ Գագարինին մեկ անգամ սպասարկած մեքենան Հայաստանում պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար:

Այն պետք է աճուրդի է հանվեր փետրվարի 15-ին, սակայն վաճառել չի հաջողվել, հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդի տունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---