Գյուղապետի կինն աշխատանքի չգնալով 2,700,000 դրամ աշխատավարձ է ստացել

Գյուղապետի կինն աշխատանքի չգնալով 2,700,000 դրամ աշխատավարձ է ստացել

PanARMENIAN.Net - Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների մասով ոստիկանությունը տվյալներ ունի։ Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015-ին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինն աշխատանքի չի ներկայացել և մինչև 2020-ի հունվար, ընդհանուր առմամբ, 2,700,000 դրամից ավելի աշխատավարձ էստացել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։

Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրգործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---