ՀԺԿ. ՍԴ շուրջ իրավիճակը հանրաքվեով պետք է հանգուցալուծվի

ՀԺԿ. ՍԴ շուրջ իրավիճակը հանրաքվեով պետք է հանգուցալուծվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակացությունը նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է Ազգային ժողովի ներկայացրած սահմանադրական փոփոխության առաջարկին:

Հանրաքվեն ՀՀ-ում կկայանա ապրիլի 5-ին, փետրվարի 17-ին մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։

«Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը կոչ էր արել անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն և դիմել էր քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը՝ հորդորելով միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն:

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա