Իրանի քաղաքացիները փորձել են խոշոր չափի թմրամիջոց ներկրել ՀՀ ու արտահանել

Իրանի քաղաքացիները փորձել են խոշոր չափի թմրամիջոց ներկրել ՀՀ ու արտահանել

PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման հերթական փորձն է բացահայտվել: Ազգային անվտանգության ծառայության ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները փետրվարի 15-ին ստուգել են մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի ուղևորուհուն՝ Իրանի քաղաքացուն, ում ուղեբեռում գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կգ «Ափիոն» թմրամիջոց են գտել: Նա փորձում էր մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով այն տարանցիկ Մեծ Բրիտանիա տեղափոխել։

Ըստ իրավապահների տվյալների՝ ուղևորը Թեհրան-Երևան չվերթով փետրվարի 12-ին ՀՀ է ժամանել և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև նրա հանցակիցը։

Նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցի վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---