Ջեֆ Բեզոսը խոստացել է $10 մլրդ ուղղել կլիմայի փոփոխության դեմ պայքարին

Ջեֆ Բեզոսը խոստացել է $10 մլրդ ուղղել կլիմայի փոփոխության դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն Instagram-ի իր էջում հայտնել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող Bezos Earth Fund-ի ստեղծման մասին:

Այդ նպատակի համար նա խոստացել է հատկացնել $10 մլրդ և նշել, որ կլիմայի փոփոխությունը Երկիր մոլորակին ամենամեծ սպառնալիքն է:

«Ես հատկացնում են $10 մլրդ սկզբի համար և ամռանը կսկսեմ դրամաշնորհներ տրամադրել: Մոլորակն այն է, ինչ մեզ միավորում է, եկեք պաշտպանենք այն»,- նշել է Բեզոսը:

Նշվում է, որ ֆոնդի դրամաշնորհները կուղղվեն կլիմայի փոփոխությունների դեմ նոր մեթոդների որոնմանը և կտրամադրվեն ակտիվիստներին, գիտնականներին ու ոչ կառավարական կազմակերպություններին:

Փետրվարի 18-ին Forbes ամսագիրը Բեզոսի կարողությունը գնահատել էր $130 մլրդ: Amazon-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջինն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---