Բաբաջանյան. Միանում եմ «Այո»-ի քարոզարշավին

Բաբաջանյան. Միանում եմ «Այո»-ի քարոզարշավին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ակտիվորեն մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին՝ համարելով այն անկյունաքարային իրադարձություն պետության և հասրակության համար:

Ավելի վաղ «Ոչ»-ի շտաբի ձևավորման մասին հայտնել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա հրապարակել էր նաև «Ոչ»-ի քարոզչական խմբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:

«Այդ կարևոր քվեարկությանը մասնակցելով մենք ոչ միայն հանգուցալուծելու ենք Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ ձգվող ճգնաժամը, այլև ճանապարհ ենք հարթելու մեր պետության ապագայի, մեր պետականությունն ամրապնդող բարեփոխումների համար, և, որ ամենակարևորն է, այս հանրաքվեի արդյունքում ժողովրդին՝ մեզ ենք վերադարձնելու բռնազավթված Սահմանադրությունը»,- հայտարարել է Բաբաջանյանը։

«Այո»-ի քարոզարշավին մասնակցելու պատգամավորի կոչին միացել են է 5 գործիչ ու քաղաքագետ:

Արդեն ձևավորվել են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: Նույն օրը մեկնարկել է նաև հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---