Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել

Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի դեպք է բացահայտել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Փետրվարի 17-18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ հանցագործության 75 դեպք են բացահայտել, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Ազգային անվտանգության ծառայությունը 2019-ի նոյեմբերի 14-ին հայտարարել էր օտարերկրացիների կողմից հայաստանցի երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքերի բացահայտման մասին։ Ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ երկու հայաստանցիներ՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, կազմակերպել են ավելի քան 30 երախայի (զգալի մասը՝ նորածիններ) ապօրինի որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։Այդ գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան տնօրենին ն և փոխտնօրենին: Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է:

2019-ի դեկտեմբերին խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվեց Երևանի` 1976-ն ծնված բնակիչը: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---