Վերաքննիչի որոշմամբ Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը կվերացվի

Վերաքննիչի որոշմամբ Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը կվերացվի

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Ավելի վաղ՝ ես Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին:

Սակայն վերադաս ատյանն իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»,- գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Վվերաքննիչը՝ քննության առնելով գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշել է բավարարել Գևորգյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019-ի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանվել է և վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---