Զոհրաբյան. ԳՇ պետի հետ հանդիպումն արդյունավետ և ինֆորմատիվ էր

Զոհրաբյան. ԳՇ պետի հետ հանդիպումն արդյունավետ և ինֆորմատիվ էր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ կայացած հանդիպումը բավականին արդյունավետ և ինֆորմատիվ էր, ասել է ԱԺ մարդու իրավուքնների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Բազմաթիվ մտահոգություններ, որ ունեինք թե որպես պատգամավոր, թե որպես քաղաքացի, ստացան անաչառ պատասխաններ։ Մենք շատ գործ ունենք անելու որպես օրենսդիր։ Ունեցանք հստակ պայմանավորվածություններ ԶՈւ գլխավոր շտաբի հետ համատեղ աշխատելու», - ասել է բանախոսը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հավելել է, որ քննարկված հարցերը գաղտնիության մեծ տեսակարար կշիռ են պարունակում։

«Պետք է ելնենք նրանից, որ փետրվարին Զինված ուժերում տեղի ունեցածը մեզ ստիպում է ամեն ինչ անել բանակի համար։ Այսօր բանակը չպետք է թիրախավորել, բոլորը պետք է լինեն բանակի կողքին», - ասել է նա։

Ազգային ժողով էր հրավիրվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Փակ աշխատանքային հանդիպման նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: Հանդիպումն ընթացել է փակ ռեժիմով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---