Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի գները կնվազեն

Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի գները կնվազեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները դարձյալ կնվազեն: Այդ մասին Ստեփանակերտում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախի նախագահ Բակո Սահկյանի հետ հանդիպմանը քննարկել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները:

Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Արշակյանը նշել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019-ին գների նվազում եղել է, տեղեկացնում է «Արցախպրեսը»:

«Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի 2020-ի համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը քննարկել են նաև ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Ըստ Արշակյանի՝ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն:

«Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների հնարավորություններին և քննարկել, թե ինչպես կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ որոշվել էր 2020 թվականից յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025-ի հունվարի մեկից այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---