Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացվել է18 փետրվարի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստն էր։ Նախագահող դատավորը հայտնել է, որ Բեգլարյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է, գրում է «Առավոտը»: Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի հանդեպ նույնպես որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը ևս վերացվել է: Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, բայց ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չէր թույլատրել դուրս գալ երկրից: Դատարանը ևս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ ու Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին: Դատական նիստում hարցաքննվել է միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մյուս վկաները չէին ներկայացել: Հաջորդ նիստը կկայանա մարտի 24-ին: Ըստ գործի նյութերի` Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015-ին առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն էր արվել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել էին ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |