Բադասյանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ին. Առաջնահերթություններից են հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի ստեղծումը

Բադասյանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ին. Առաջնահերթություններից են հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի ստեղծումը

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում և ոստիկանության ոլորտի բարեփոխումներ: ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկվել են նշված ուղղություններով գործակցության հնարավորությունները:

Նախարարը կարևորել է ռազմավարական բարեփոխումների իրականացման մեջ էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:

Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա գործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղվված մի շարք հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---