Ոստիկանությունն Աջափնյակի նախկին թաղապետին առնչվող նյութեր է պատրաստում18 փետրվարի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ վարչական շրջանի պաշտոնաթող ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը: «Երևանի քաղաքապետարանից ստացված նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Գաբրիելյանը: Փետրվարի 17-ին Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ իր «գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում»: Factor.am-ն ավելի ուշ իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե Բաբայանն Աջափնյակում առանց թույլտվության առանձնատներ կառուցելու հնարավորություն էր տվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |