Մահացած զինծառայողի հարազատները Քննչականում իրենց մտահոգություններն են հայտնել

Մահացած զինծառայողի հարազատները Քննչականում իրենց մտահոգություններն են հայտնել

PanARMENIAN.Net - 2020-ի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներն իրենց մտահոգություններն ու դեպքի առթիվ նկատառումներն են ներկայացրել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի հետ հանդիպմանը:

2000-ին ծնված Մանվելյանը մահացու վիրավորվել էր ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում:

Դրա ընթացքում քննարկվել են Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

2020-ին բանակում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր հանգամանքներում: Տարեսկզբից բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---