Վաչագան Ղազարյանին ավելի վաղ վերադարձվել է նրա վճարած 1 մլրդ դրամ գրավը. Վճարելով 2.8 մլրդ՝ նա ազատվել է

Վաչագան Ղազարյանին ավելի վաղ վերադարձվել է նրա վճարած 1 մլրդ դրամ գրավը. Վճարելով 2.8 մլրդ՝ նա ազատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին ավելի վաղ է վերադարձվել նրա վճարած 1 մլրդ դրամ գրավը, այժմ Ղազարյանը հատուցել է պետությանը պատճառված մոտ 2.8 մլրդ դրամ վնասը և ազատվել քրեական պատասխանատվությունից, PanARMENIAN.Net իմ ասաց պաշտպան Արմեն Հարությունյանը:

2018-ի հուլիսին Ղազարյանն ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց, ապա նոյեմբերին նա նորից կալանավորվել էր: Քրգործով Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով: Ղազարյանի` Տերյանի բնակարանում ԱԱԾ-ն հայտնաբերել էր 35 մլն դրամ, $1.1 մլն, 230,500 եվրո։ 2018-ի հունիսի 25-ին նա իր հաշվեհամաներից խոշոր գումար էր կանխիկացրել, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

«Նախապես վճարել էր 1 մլրդ դրամ, երբ դատարանը կալանքի որոշում էր կայացրել քննության արդյունքում, բայց այդ գումարը, երբ հետագայում Ղազարյանը կալանավորվեց, հետ էր վերադարձվել: Գործով մոտ 2.8 մլրդ դրամի չափով վնասների հատուցում կա, որը կատարվել է»,- ասաց Հարությունյանը:

Քննության համաձայն՝ Ղազարյանն ու նրա կինը կազմակերպել էին, որ իրենց առնչվող 7 ՍՊԸ-ն չվճարեն խոշոր և առանձնապես խոշոր չափերի հարկերը, այդ գործընթացքում ներգրավելով տարբեր անձանց: Սակայն, փոխանցել են չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2.837 մլրդ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը։

2018-ի դեկտեմբերին Ղազարյանը պետությանը $6 մլն վերադարձնելու պատրաստակամություն էր հայտնել։ Հունիսին՝ ձերբակալվելիս, հայտնի էր դարձել Ղազարյանի մոտ մոտ $9.2 մլն-ը գերազանցող անշարժ գույքի ու գումարի առկայության մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---