2019-ին ՀՀ քաղաքացիներն առաջինն են Նիժնի Նովգորոդ ներգաղթածների թվում

2019-ին ՀՀ քաղաքացիներն առաջինն են Նիժնի Նովգորոդ ներգաղթածների թվում

PanARMENIAN.Net - 2019-ին ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջան ներգաղթածների առաջին տեղում ՀՀ քաղաքացիներն են:

Հունվար-նոյեմբերին շրջանում միգրացիայի դրական սալդո է գրանցվել՝ ներգաղթել է 34,600 մարդ, արտագաղթել՝ 27,810-ը:

«Առավելագույն աճը գրանցվել է ներգաղթի շնորհիվ Հայաստանից (1240 մարդ), Ուկրաինայից (972 մարդ), Տաջիկստանից (535 մարդ), Ադրբեջանից (459 մարդ)»,- գրում է Rusarminfo-ն՝ «ԱԻՖ. Նիժնի Նովգորոդ» պարբերականին հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայերն առաջին եռյակում են նաև ՌԴ Կրասնոդարի երկրամաս ներգաղթի ցուցանիշով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---