ԵՄ երկրների կոչը Մեծ Բրիտանիային՝ վերադարձնել ապօրինի ներկրված արվեստի նմուշները19 փետրվարի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ Հունաստանի կառավարությունում կարծում են՝ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը հնարավորություն կտա վերադարձնել Էլգինի մարմարները՝ քանդակները, որոնք տարվել են Պարթենոնից 19-րդ դարում: ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների մանդատի նոր տարբերակը ներառում է փոխադարձ պայման՝ դիտարկելու «ապօրինի արտահանված մշակութային օբեյկտների վերադարձը ծագման երկրներ կամ փոխհատուցումը»: Պայմանի նախաձեռնողը Հունաստանն է, որը վիճաբանության մեջ է Մեծ Բրիտանիայի հետ Էլգինի մարմարների պատճառով, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան և Կիպրոսը, գրում է «Վեդոմոստին»՝ The Times-ին հղումով: ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ այդ պայմանն առավելապես վերաբերում է մշակութային արժեքների մաքսանենգությանը, և ավելի քիչ՝ թանգարաններում ցուցադրվող նմուշներին: Էլգինի մարմարները դուրս են բերվել ժամանակակից Հունաստանի տարածքից լորդ Էլգինի կողմից, որը Բրիտանիայի դեսպանն էր Կոստանդնուպոլսում: Քանդակները պահվում են Բրիտանական թանգարանում, և, բացառությամբ 2014-2015թթ. Էրմիտաժում եղած ցուցադրության, երբեք դուրս չեն բերվել երկրի սահմաններից: Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ արվեստի նմուշները շարունակում են մնալ Բրիտանական թանգարանի պատասխանատվության տակ և դրանք վերադարձնելու հարցը չի քննարկվում առևտրային բանակցությունների շրջանակում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |