Կայացել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը

Կայացել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայացել է գրող Հարութ Կբեյանի պսևդոքաղաքական անտիուտոպիա ժանրի «Լոտո» վեպի շնորհանդեսը:

«Լոտո»-ի հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և Նաիրյան երկրի նախագահը։

«Լոտոն» ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական Լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցականը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և հանդիպումը Պողոսի հետ։

Հարութ Կբեյանը պատմել է, որ վեպի հերոս Պողոսն ի սկզբանե այլ անուն է ունեցել, բայց այն փոխվել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հորինած կերպարի՝ հարևան Պողոսի «պատվին»: Հեղինակը սկսել է գրել վեպը 2010 թվականին և ավարտել 10 տարուց։

Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում։

Հարութ Կբեյանն 2016-ից ղեկավարում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Մինչ այդ աշխատել է կառավարությունում, համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ մեդիայի հետ տարվող աշխատանքները։ Հեղինակել է «Մայրամուտի գերիները» գիրքը և «Զևսը» պատմվածքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---