Մակրոն. Թուրքիայից իմամների մուտքը Ֆրանսիա կարգելվի20 փետրվարի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի, հայտարարել է այդ երկրի նախագահ Էմանուեալ Մակրոնը՝ կոշտ հայտարարությամբ հանդես գալով իսլամի ծայրահեղական դրսևորումների հարցով։ Ըստ նրա՝ ծայրահեղական իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային են Ֆրանսիայում, գրում է Ermenihaber-ը: Մակրոնը, նմանատիպ երևույթների դեմ գործնական քայլերի մասին խոսելիս ասել է, որ նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ։ Ռամազանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պահքի ժամանակը: Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նաև, որ իրեն անհանգստացնում են տեղի դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու պետությունը դրանք չի վերահսկում: Մակրոնի խոսքով՝ իրենք անցնում են «Օտար լեզուների միջազգային ուսուցում» համակարգին, ինչը ենթադրում է, որ ուսուցիչները պետք է խոսեն ֆրանսերեն, ենթարկվեն երկրի օրենքներին, իսկ ուսումնական ծրագրերը պետությունը պետք է վերահսկի: Մակրոնը նշել է, որ այս հարցում արդեն համաձայնության են եկել 8 երկրի հետ, սակայն Թուրքիայի հետ ամիսներ տևող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել: «Ամբողջ Ֆրանսիայում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել.- «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք»: Ֆրանսիայում «մայրենի լեզվի ու մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակում 80,000 աշակերտ օտար լեզու է ուսուցանում: z:Photoarchiveevents20181_January23emmanuel-macron2.jpg Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |