Ճգնավորյանը ռեքվիեմ է գրել Իրանում խոցված ուկրաինական բոինգի զոհերի հիշատակին

Ճգնավորյանը ռեքվիեմ է գրել Իրանում խոցված ուկրաինական բոինգի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Հայտնի իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ռեքվիեմ է գրել՝ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին: Նրա հեղինակած ստեղծագործությունը կոչվում է «UIA 752 չվերթի ռեքվիեմ», տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Ուկրաինական ինքնաթիռը, որում 176 ուղևոր կար, պատահաբար խոցվել էր Իրանի ՀՕՊ համակարգերի կողմից 2020-ի հունվարին, իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին։

Խոսելով այդ ողբերգության մասին՝ Ճգնավորյանն ասել է, որ խորը վիշտն այդ կապակցությամբ շատ արագ արվեստի գործի վերածելն «ուղղակի հրաշք էր»։

Նախագծի վրա Ճգնավորյանի հետ աշխատել են նաև երաժիշտներ Ռազմիկ Օհանյանը, Յարտա Յարանը, Էհսան Բեյրաղդարը, Ալիռեզա Ռադը և այլոք:

Ծնունդով Իրանից Լորիս Ճգնավորյանը 1989-ից գործունեություն է ծավալել Հայաստանում: 1989-1998 և 1999-2000 թվականներին նա գլխավորել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նա սիմֆոնիկ նվագախմբեր է ղեկավարել նաև Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Կոպենհագենում, Իրանում և այլ երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---