Պոմպեյում ևս 3 տուն է վերականգնվել և բացվել20 փետրվարի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Պոմպեյի հնագիտական այգում զբոսաշրջիկների համար բացվել է 3 կարևոր տուն՝ «Սիրահարների տունը» (Casa degli Amanti), Բակի տունը (Casa del Frutteto) և Եվրոպա նավի տունը (Casa della Nave Europa), փոխանցում է National Geographic-ը: Ռեստավրացիայի ակտիվ աշխատանքները հնագույն Պոմպեյում սկսվել են 2014-ից. ընդհանուր առմամբ դրանց վրա ծախսվել է €105 մլն: Casa degli Amanti, որը հայտնի է նաև «Սիրահարների տուն» անունով, հայտնաբերվել է 1933-ի պեղումների ժամանակ: 1980-ին այն տուժել էր երկրաշարժից և փակված էր՝ վերականգնման համար: Այն Պոմպեյի միակ տունն է, որի երկրորդ հարկը գրեթե ամբողջությամբ պահպանվել է:
Մ.թ.ա 1-ին դարի շինությունը, ինչպես ենթադրում են հետազոտողները, եղել է հասարակաց տուն՝ պատերին կյանքի տարբեր իրավիճակների նկարներով: Այն իր անունը ստացել է մուտքի մոտ գրված լատիներեն արտահայտությունից՝ «Սիրահարները, մեղուների նման, ապրում են մեղրի պես քաղցր կյանքով: Թող լինի այդպես»: Երկրորդ տունը՝ Casa del Frutteto-ն, ներսում կանաչ տարածք ունի՝ պատերին կանաչ որմնանկարներով: Տունը հայտնաբերվել է 1913 թվականին:
Երրորդ տունը՝ Casa della Nave Europa-ն իր անունը ստացել է շինության պատերին փորագրված բեռնափոխադրումների պատկերներից, որտեղ կարելի է տեսնել «Եվրոպա» բեռնափոխադրող նավը: Երեք շինության բացման արարողությանը ներկա է եղել նաև Իտալիայի Մշակութային ժառանգության և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Պոմպեյը Հին Հռոմի ծաղկուն քաղաքներից էր: Այն կործանվել է Վեզուվ հրաբխի ժայթքումից: Մի քանի մետր մոխրի տակ դեռ պահպանվել և ուսումնասիրվում են քաղաքի ավերակները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |