Մարզպետ. Ջիպեր ու դղյակներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսից»

Մարզպետ. Ջիպեր ու դղյակներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսից»

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում նախորդ տարի «ջիպեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսի» համակարգում ընդգրկված լինելու իրավունքից, հայտարարել է մարզպետ Գնել Սանոսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն:

«Նախորդ տարի սոցիալական առումով վերականգնվել է մարզում արդարությունը, և 900-ից ավելի ընտանիք դուրս է մնացել «Փարոսի» համակարգից: Հարցն այն է, որ մենք ուղղակի ջիպեր ու դղյակներ ունեցողներին հանել ենք այս համակարգից»,- հայտարարել է մարզպետը:

Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին սոցիալական օգնության համակարգից հանելու արդյունքում մարզի բյուջեում հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքիներին խոշոր եղջերավոր կենդանիներ նվիրելու վրա:

Ըստ Սանոսյանի՝ մարզում «Փարոս» համակարգում ընդգրկված են մոտ 12,000 բնակիչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ՀՀ-ում նպաստառուների մասին՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ փաստացի չունեն դրա կարիքը, բայց ձևակերպված են որպես նպաստ ստացողներ: Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ 11,000 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է մարում: Կառավարության նիստերից մեկին վարչապետւ խոսել է նաև 30,000 դրամ ստացող, բայց վարկով «Բրաբուս» գնող քաղաքացիների մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---