2 օր Արցախի նախակրթարաններում և դպրոցներում դաս չի լինի

2 օր Արցախի նախակրթարաններում և դպրոցներում դաս չի լինի

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-22-ին Արցախում գործող ոչ մի հանրակրթական և նախադպրոցական հաստատություն չի գործի՝ բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի և համաճարակաբանական լարված իրավիճակի պատճառով:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով, կառույցին ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները փետրվարի 22-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը, կաշխատեն մինչև ժամը 15:00-ն:

ԱՆ-ից հորդորել են չշփվել գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հիգիենայի կանոնները և հետևել մյուս բոլոր խորհուրդներին՝ հետգրիպյան բարդություններից խուսափելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---