Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունենա

Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունենա

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին Լավաշի օր է լինելու, որի ավարտին ելույթ կունենա սերբ հայտնիերաժիշտ Էմիր Կուստուրիցան` No Smoking Orchestra բենդի հետ:

Միջոցառումը նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Լավաշի օրվա մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, հետևել լավաշ թխելուն, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը:

Ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել՝ նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ամեն տարի Լավաշի օրը կհյուրընկալի մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը:

Միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ սևեռելը՝ կարևորելով դրանց համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը:

Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Լավաշի օրվա մասին, հայտարարել էր, որ արդեն սկսում են նախապատրաստական աշխատանքներն ու ակտիվ գործակցելու են տուրօպերատորների հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---