Արցախում մի քանի ակտիվիստ բերման է ենթարկվել

Արցախում մի քանի ակտիվիստ բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Արցախում մի քանի ակտիվիստ բերման է ենթարկվել: Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես են Ստեափանակերտում ոստիկանները բերման ենթարկում ավտոերթ իրականացնող ակտիվիստներին:

Վերջիններս պահանջում էին գործող նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականը:

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի 14 թեկնածուի գրանցման փաստաթղթեր է ստացել: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրվել:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակ է ներկայացրել կուսակցությունների 2 դաշինք և 10 կուսակցություն:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---