Թրամփը քննադատել է գլխավոր «Օսկարի» հանձնումը հարավկորեական ֆիլմին

Թրամփը քննադատել է գլխավոր «Օսկարի» հանձնումը հարավկորեական ֆիլմին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլորադոյում հանրահավաքի ժամանակ քննադատել է լավագույն ֆիլմի համար «Օսկարը» հարավկորեական «Մակաբույծները» (Parasite) ֆիլմին հանձնելու կինոակադեմիկոսների որոշումը: Նա դժգոհել է, որ գլխավոր մրցանակին օտարալեզու ֆիլմ է արժանացել:

«Հաղթող է ճանաչվել հարավկորեական ֆիլմը՝ սա ի՞նչ է: Մենք բավականին շատ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առևտրի ոլորտում ու նրա՞նց ենք մրցանակ շնորհում լավագույն ֆիլմի համար: Սա նորմա՞լ է: Չգիտեմ»,- ասել է նա, տեղեկացնում է TJournal.ru-ն:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Մակաբույծներից» բացի բազմաթիվ այլ հիանալի ֆիլմեր կային: Նա նաև նշել է, որ ֆիլմը կարող էր մրցանակի արժանանալ որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ և հարցրել՝ արդյոք նախկինում օտարալեզու աշխատանքները «Օսկարի» գլխավոր մրցանակ են ստացել:

«Մակաբույծները» առաջին օտարալեզու ֆիլմն է, որը գլխավոր «Օսկարի» է արժանացել: Ընդհանուր առմամբ, ֆիլմը 4 արձանիկ է ստացել: Սա նաև պատմության մեջ 4-րդ ֆիլմն է, որին հաջողվել է գլխավոր մրցանակակիր դառնալ և «Օսկարում», և Կաննում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---