Արցախում այլ բնակավայր գործուղվող ուսուցիչների հավելավճարը նոր կարգով կտրամադրվի21 փետրվարի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Արցախում կգործի երիտասարդ ուսուցիչներին այլ բնակավայր գործուղելու դեպքում հավելավճար տրամադրելու նոր կարգ: Այդ մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ գործող կարգով ուսուցիչն ուղեգրվում էր այլ բնակավայր 3 տարով, իսկ ցանկության դեպքում նաև կնքվում էր երկրորդ պայմանագիրը՝ ևս 3 տարով, տեղեկացնում է Արցախպրեսը: «Ուսումնասիրվել են ուղեգրման արդյունքները, և պատրաստ է նոր նախագիծը, որի համաձայն՝ հանվելու է կիլոմետրերի սահմանափակումը: 30 կմ և ավելի հեռավորությամբ ուղեգրվող ուսուցիչը ստանալու է և կեցության վարձ՝ 20 հազար դրամի չափով, և հավելավճար՝ 50 տոկոսի չափով, իսկ մինչև 30 կմ հեռավորության վրա ուղեգրվող ուսուցիչների դեպքում կամ փոխհատուցվելու է տրանսպորտային ծախսը, եթե օգտվում են երթուղային տրանսպորտից, կամ էլ ոչ մասնակի փոխհատուցվելու են նրանց ծախսերը»,- մանրամասնել է Աղաբալյանը: Փոփոխությունը կատարվում է մոտիկ բնակավայրերում ապրող ուսուցիչներին խրախուսելու համար, որ նրանք շահագրգռված լինեն դասավանդելու հարակից գյուղերում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |