Թորոսյան. Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունն ուժեղացվել է, ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր չկան

Թորոսյան. Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունն ուժեղացվել է, ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր չկան

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ ՀՀ-ում, որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ, ուժեղացվել է Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում: «Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել»,- հայտարարել է Թորոսյանը:

Նախարարը կոչ է արել հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով, նաև մի քանի խորհուրդ տվել սուր շնչառական վարակները կանխարգելելու համար:

Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, ավելի վաղ հաղորդվել էր 5 դեպքի մասին:

Կարդացեք նաև՝Իրանում կորոնավիրուսվ հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---