Մանարյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

Մանարյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ, դերասա, ռեժիսոր ու սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա փետրվարի 21-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտի արարողությունը կլինի փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 95 տարեկանում:

Նա ծնվել էր 1924-ին՝ Իրանում: 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959-ին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:

Աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։Շուշիում Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն կա:Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ հայտնի ֆիլմերի համար։

 Ուշագրավ
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը