Իրանում ՀՀ դեսպանություն. Այստեղ գտնվող հայաստանցիները թող տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի մասին

Իրանում ՀՀ դեսպանություն. Այստեղ գտնվող հայաստանցիները թող տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի մասին

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Դեսպանությունից հաղորդում են, որ քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և armiranembassy@mfa.am էլեկտրոնային փոստին:

Իրանում փետրվարի 21-ի տվյալներով կորոնավիրուսի 18 դեպք է գրանցվել, վարակակիրներից 4-ը մահացել են: Նշվում է, որ հիվանդները գտնվում են Իրանի Ղոմ, Արաք, Թեհրան և Գիլան քաղաքներում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---