Մոնթեին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում

Մոնթեին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը նշել է, որ նախագծի վրա աշխատում են Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ, և համատեղ են պատրաստում ստեղծագործությունը, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացումը:

«Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր, այդ թվում` Արցախյան պատերազմի ժամանակահատվածը»,- գրել է Վիրաբյանը:

Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատրաստի նյութ կլինի և կսկսեն բեմադրական աշխատանքները:

«Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,- գրել է փոխքաղաքապետը:

Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս է, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար: Նա մահացել է 1993-ին` Արցախում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---