Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստն է22 փետրվարի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ Արցախի և ՀՀ իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: «Սա չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սակայն պետք է արձանագրել, որ Արցախը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց ԱՀ հետ բանակցությունների հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Շատ կարևոր եմ համարում, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք` ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն․․․ Կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ: …Անվտանգային միջավայրի առումով, իհարկե, ԶՈւ-ն է ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորը, բայց ուզում եմ ասել, …որ նաև ժողովրդավարությունն է այն երաշխիքներից, որը պետք է ամրացնի ՀՀ և Արցախի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է նաև, որ Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան Ադրբեջանում և այդ իրողությունն ավելի վառ կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական ընտրություններում: Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հերթին կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |