2019-ին ընտանեկան բռնության փաստով հարուցված 326 քրգործ է կարճվել

2019-ին ընտանեկան բռնության փաստով հարուցված 326 քրգործ է կարճվել

PanARMENIAN.Net - 2019-ի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության 635 քրեական գործ է եղել, հայտնում է Panorama.am-ը:

Այդ գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 4-ը` ՔՕ 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը):

Քննչականի վարույթում 2018-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց:

Գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում ծեծն էր (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված)։

Դրանց մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։

2019-ին հարուցված 468 քրգործերից 326-ի վարույթը կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն: Կասեցվել է 33 գործով վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---