Կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 2500 է

Կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 2500 է

PanARMENIAN.Net - Աշխարհում, SCMP-ի տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 2468 մարդ: Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի` փետրվարի 24-ի տվյալով, վերջին 24 ժամում կորոնավիրուսից 150 մարդ է մահացել: Ըստ չինացի բժիշկների՝ 149 մահացու դեպք է գրանցվել Հուբեյ նահանգում, մեկը՝ Հայնան կղզում: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի ժամանակահատվածում հիվանդության 49,824 դեպք է գրանցվել, գրում է ՌԲԿ-ն:

Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում 409 նոր դեպք է գրանցվել, ինչը քիչ է նախորդ օրվա ցուցանիշից: Նրանցից 398-ը հիվանդացել է Հուբեյ նահանգում, որտեղ էլ գրանցվել է համաճարակի բռնկումը:

Վերջին 24 ժամում Չինաստանում 1846 մարդ է ապաքինվել: Ընդհանուր առմամբ՝ ապաքինվել է մոտ 24,000 մարդ:

Ըստ SCMP-ի հաշվարկների՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, մոտ 79,000 մարդ է հիվանդացել: Չինաստանից բացի, վարակվածների առավելագույն քանակը գրանցվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Իտալիայում: Մահացածների առավելագույն քանակը գրանցվել է Իրանում՝ 8 մարդ: 7 մարդ մահացել է Հարավային Կորեայում, 4-ը՝ Ճապոնիայում, 3-ը՝ Իտալիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---