Կորոնավիրուսի պատճառով Միլանի մայր տաճարն ու Վենետիկի Սբ Մարկոսի եկեղեցին փակվել են

Կորոնավիրուսի պատճառով Միլանի մայր տաճարն ու Վենետիկի Սբ Մարկոսի եկեղեցին փակվել են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման մտավախություններով պայմանավորված Միլանի մայր տաճարը փակ կլինի այցելությունների համար առնվազն մինչև փետրվարի 25-ը, գրում է Il Messaggero թերթը:

«Ըստ առողջապահության նախարարության և շրջանի ղեկավարության որոշման՝ մայր տաճարը փակ կլինի մինչև փետրվարի 25-ը, մինչ հետագա կարգադրությունը»,- նշել է թերթը՝ պարզաբանելով, որ ժամկետը կարող է երկարաձգվել, գրում է ՏԱՍՍ-ը:

Վենետիկի պատրիարքությունը, որն ավելի վաղ հայտարարել էր բոլոր հանրային եկեղեցական արարողությունների չեղարկման մասին, նշել է, որ մուտքը քաղաքի պատմական հատվածի եկեղեցիներ խստիվ կսահմանափակվի՝ «մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար»:

«Մասնավորապես, մուտքը Սբ Մարկոսի տաճար փակ կլինի»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:

Հանրային պատարագներ չեն մատուցվելու նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ:

«Ներկա կկարողանան գտնվել միայն մերձավոր հարազատները»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:

Աշխարհում, SCMP-ի տվյալներով, փետրվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է մոտ 2500 մարդ, մոտ 79,000 մարդ՝ հիվանդացել: Չինաստանից բացի, վարակվածների առավելագույն քանակը գրանցվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Իտալիայում: Չինաստանից բացի, մահացածների առավելագույն թիվն Իրանում է՝ 8 մարդ: 7 մարդ մահացել է Հարավային Կորեայում, 4-ը՝ Ճապոնիայում, 3-ը՝ Իտալիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---