«Ծալովի» Samsung Galaxy Z Flip-ի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է24 փետրվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Samsung Galaxy Z Flip «ծալովի» սմարթֆոնի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է: Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով: Արդյունքում որոշվել է գործարանը փակել և կարանտին հայտարարել: Samsung-ի ծալովի էկրանով բոլոր սմարթֆոնները հավաքվում են Գումի քաղաքում: Թե երբ կվերականգնվի արտադրությունը՝ հայտնի չէ: Կստուգվեն բոլոր աշխատկիցները, որոնց հետ կարող էր շփում ունենալ վարակված աշխատողը, գրում է Hi-tech-ը՝ Reuters-ին հղումով: Հայտնի չէ, թե արտադրության կասեցումն ինչպես կանդրադառնա Samsung Galaxy Z Flip-ի վաճառքի վրա՝ դա շատ թանկարժեք մոդել է, որը փոքր խմբաքանակներով է վաճառվում: Եւ հազիվ թե խանութներում կան նոր «ծալովի» սմարթֆոնի մեծ պաշարներ, այնպես որ կարող է պակաս զգացվել: Galaxy Z Flip-ը Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնն է, որն արտադրվել է հին «ծալովի» հեռախոսների ոճով: Այն երկար դիսփլեյ ունի, որը ծալվում է և սմարթֆոնը կոմպակտ սարքի է վերածվում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |