ՊՆ խոսնակ. Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է24 փետրվարի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին հայկական կողմի «դիվերսիան կանխելու» վերաբերյալ: Ադրբեջանական Haqqin.az-ն ավելի վաղ գրել էր, թե փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ-ի դիվերսիա է կանխվել Ղազախի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է ադրբեջանցի սահմանապահ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: Ասվում էր նաև, թե «վիրավորվել է հայկական ԶՈւ սպա, ևս մեկ զինծառայող սպանվել է»: «Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմն այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ: Փետրվարի 23-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել: 2020-ին ադրբեջանցիների կրակոցներից ՀՀ սահմանին 2 զինծառայող էր վիրավորվել, ևս մեկ դեպքի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |