Մխիթարյանը՝ «Ռոմայում» իր ապագայի մասին. Ինձ այստեղ դուր է գալիս

Մխիթարյանը՝ «Ռոմայում» իր ապագայի մասին. Ինձ այստեղ դուր է գալիս

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբում իր ապագայի մասին, հայտնում է Corriere dello Sport-ը:

Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», նա «Ռոմայում» հանդես է գալիս վարձավճարով: Խոսակցություններ կային, որ «Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը, բայց «Արսենալը» մեծ գումար է պահանջել հայ ֆուտբոլիստի համար, ինչին իտալական ակումբը պատրաստ չի եղել:

Մխիթարյանը նշել է, որ այժմ մտածում է առաջիկա երեք ամսվա մասին և իր ապագայից խոսելը դեռ վաղ է:

«Կարող եմ ասել, որ ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ՝ թիմը, քաղաքը և երկրպագուները»,- ասել է ֆուտբոլիստը:

Փետրվարի 23-ին Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» դեմ խաղում Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Սա Ա Սերիայում Մխիթարյանի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---