Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո

PanARMENIAN.Net - Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիա և Վենետո նահանգներ այցելությունից: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հունվարի 14-ից Ryanair բյուջետային ավիաընկերությունը չվերթներ է մեկնարկել Երևանից դեպի Հռոմ ու Միլան:

«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (Covid-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ կառույցի՝ այս պահին Իտալիայում 219 վարակված կա, որոնց գերակշիռ մասը Լոմբարդիա նահանգում են։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուս.հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի ուշադրության կենտրոնում է Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածումը, Երևանը քննարկում է հնարավոր հակաքայլերը:

«Մենք գնահատում ենք՝ ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի նախ պաշտպանենք մեր բնակչությանը, ինչպես նաև պայքարենք համաճարակի տարածման դեմ և հաղթահարենք այն միասին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ ժամանակն այս պարագայում շատ մեծ նշանակություն ունի:

 Ուշագրավ
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա