ՏՄՊՊՀ. Զերծ մնացեք բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի չհիմնավորված թանկացումներից

ՏՄՊՊՀ. Զերծ մնացեք բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի չհիմնավորված թանկացումներից

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է նաև, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտարկումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում կհարուցվեն վարչական վարույթներ և կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

Բժշկական դիմակները մեծ պահանջարկ ունեն պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման հետ, որը գրանցվել է նաև ՀՀ հարևան Իրանում: Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն այդ երկրի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառվել է ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47-ի մոտ վիրուսը հաստատվել է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---