ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»

ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ, սակայն պանդեմիայի վերածվելու «պոտենցիալ ունի»: Նա կոչ է արել «անել հնարավորը` պոտենցիալ պանդեմիային պատրաստվելու համար», գրում է «Կոմերսանտը»:

Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է:

«Պանդեմիա» եզրույթի կիրառումը չի համապատասխանում փաստերին»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ աշխարհը պետք է աշխատի զսպել կորոնավիրուսի տարածումը:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:

2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---