Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր մեքենաների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր մեքենաների համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին` ժամը 12:20-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ ճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի մեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում ձյուն է տեղում:

Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցք, Ջաջուռ գյուղերում և Թորոսգյուղ-Բավրայի անցակետ, Ցողամարգ-Ամասիա ճանապարհներին բուք է:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---