Կանարյան կղզիներում կորոնավիրուսի պատճառով մոտ 1000 մարդ է մեկուսացվել

Կանարյան կղզիներում կորոնավիրուսի պատճառով մոտ 1000 մարդ է մեկուսացվել

PanARMENIAN.Net - Իսպանիայի իշխանությունները որոշել են կորոնավիրուսի պատճառով կարանտին սահմանել Տեներիֆե կղզու հարավում գտնվող Costa Adeje Palace հյուրանոցում: Այժմ հյուրանոցի տարածքում մոտ 1000 մարդ կա, տեղեկացնում է «Նովայա Գազետան»՝ Diario de Avisos պարբերականին հղումով:

Որոշումը կայացվել է, երբ հյուրերից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Զբոսաշրջիկը՝ իտալացի բժիշկը, հանգստավայր է ժամանել կնոջ հետ: Հյուրանոցում նա մնացել է մեկ շաբաթ, որից հետո հոսպիտալացվել է:

Սա Կանարյան կղզիներում հիվանդության արդեն երկրորդ դեպքն է, և երրորդը՝ Իսպանիայի ամբողջ տարածքում: Կղզիներում գրանցված առաջին հիվանդը զբոսաշրջիկ էր Գերմանիայից, որը հանգստանում էր Լա Գոմերա կղզում: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռ կարանտինի մեջ է:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:

2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---