Իրանական Ղոմի բուժհամալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել

Իրանական Ղոմի բուժհամալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Իրանի Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Ղադիրը, շփվելով կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, ևս վարակվել է, հայտնում է Region Monitor-ը:

Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հաղթահարում է հիվանդությունը:

Ղադիրը հույս է հայտնել, որ Իրանի հասարակությունը միասնական ջանքերով կկարողանա պայքարել կորոնավիրուսի դեմ:

Կորոնավիորւսի առաջին դեպքերը Իրանում գրանցվել են հենց Ղոմ քաղաքում։ Ըստ Իրանի խորհրդարանի խոսնակի՝ կորոնավիրուսից այնտեղ 12 մարդ է մահացել, վարակակիրների թիվը 47 է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---