Բադասյան. Մոնումենտի դղյակների մասով աշխատանքը շուտով կամփոփվի25 փետրվարի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը շուտով կամփոփի Մոնումենտի դղյակների մասով աշխատանքը, Ազգային ժողովում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մոնումենտի այգում դղյակները կառուցվել են շինթույլտվությունների լուրջ խախտումներով: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Հարցին, թե արդյո՞ք նախարարությունն արդեն սկսել է հետաքննությունը, Բադասյանը պատասխանել է, որ չեն կարող հետաքննություն տանել, տեղեկացնում է Shantnews.am-ը: «Մենք ուսումնասիրում ենք հարցը, հանձնաժողովն արդեն ձևավորված է քաղաքապետարանի հետ համատեղ, որտեղ ընդգրկված է արդարադատության նախարարի տեղակալներից մեկը: Օրերս ամփոփելու ենք կատարված աշխատանքը, հետո քաղաքապետարանի հետ քննարկենք հնարավոր տարբերակները»,- ասել է Բադասյանը: Ավելի վաղ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Երևանում առանձնատներ կան, որոնք ապօրինի են ու պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրա խոսքով՝ այդ մարդիկ «հիմա եկել են, ասում են՝ մեր շենքը ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել»: Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետի հետ մի քանի հանդիպում է ունեցել և Հայկ Մարությանը վստահեցրել է, որ իրավաբանները պնդում են, որ այլ լուծում չկա, չեն կարող չօրինականացնել։ Վարչապետն արդարադատության նախարարին հրահանգել էր հարցին լուծումներ գտնել։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |