Մարուքյան. «Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի

Մարուքյան. «Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ միացել են «Ոչ»-ի քարոզարշավին:

Նա նշել է, որ «Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «Ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի:

Մարուքյանն ընդգծել է, որ ընտրական գործընթացի կազմակերպման համար հանձնաժողովներ կան, որտեղ պետք է մարդիկ նշանակվեն աշխատելու համար: Խոսելով այն մասին, որ ԼՀԿ անդամները ևս ցանկություն են հայտնել հանրաքվեի օրն աշխատելու ընտրատեղամասերում՝ Մարուքյանը նշել է, որ դեմ չեն դրան և դա չի նշանակում, որ «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչություն են տանում:

«ԼՀԿ-ն ասել է՝ դեմ չէ, որ իր միջոցով լիցենզիա ստացած մարդիկ գնան ու այդ օրն աշխատեն պետության համար: Դա ապաքաղաքական գործ է, նրանք քարոզիչ չեն, որ այդ օրը քարոզեն, հետևելու են արդարությանը: Իշխանական ճամբարից խառնվել են իրար: Տպավորություն է, որ մարդիկ վախենում են, որ հանձնաժողովներում գրագետ, կիրթ մարդիկ են ներգրավվում, կարո՞ղ ա ուզում եք կեղծեք հանրաքվեն՝ դրա համար եք խառնվել իրար», - ասել է Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը մի քանի դեպքի է անդրադարձել, որտեղ, ըստ նրա, կեղծ ինֆորմացիա է տարածվել իրենց կուսակցության կամ կուսակցության անդամների մասին. նա նշել է՝ իրենց դեմ «այլանդակ հակաքարոզչություն» է տարվում:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Արդեն ձևավորվել է «Այո»-ի շտաբը, իրավաբաններից կամված «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին հայտարարել էր Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---