Սերժ Սարգսյանն «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» է կոչել նախկին պաշտոնյաների դեմ քրգործերը

Սերժ Սարգսյանն «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» է կոչել նախկին պաշտոնյաների դեմ քրգործերը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» որակելով իր և մյուս այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրգործերը:

Սարգսյանի համոզմամբ՝ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, և ՀՀ-ում իրականացվող բազմաթիվ «անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը» դատապարտված են ձախողման:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնել «հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով մեկնարկած դատավարությանը ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար»:

Պաշտպան Ամրամ Մակինյանը, իր հերթին, Սարգսյանի դեմ քրգործը «փուչ և շինծու» է որակել:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---