Էջմիածնի քաղաքապետարանը Տյառնընդառաջին ադամանդե քարով ոսկե մատանիներ է նվիրել նորապսակներին

Էջմիածնի քաղաքապետարանը Տյառնընդառաջին ադամանդե քարով ոսկե մատանիներ է նվիրել նորապսակներին

PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետարանն արդեն գնել և քաղաքի նորապսակներին է նվիրել ադամանդե քարերով ոսկե մատանիներ, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նա անդրադարձել է մամուլի հրապարակումներին, որտեղ նշվում էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է ադամանդե քարով 5 ոսկե մատանի գնել:

Քաղաքապետը նշել է, որ նվերներն արվել են փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի տոնակատարության շրջանակում:

«Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից»,- հայտարարել է Գասպարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---