Առաջարկ. Սահմանադրական կարգը տապալած անձը պետք է պատասխանատվություն կրի՝ անկախ արարքի վաղեմությունից

Առաջարկ. Սահմանադրական կարգը տապալած անձը պետք է  պատասխանատվություն կրի՝ անկախ արարքի վաղեմությունից

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին շրջանառության մեջ կդրվի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» նախագիծը:

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դրանով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում:

«Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը»,- գրել է Պետրոսյանը:

Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008 թվականին մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց: Քոչարյանի փաստաբանական թիմը քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նշելով, թե դրա հիմքում այն հանգամանքն է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) 2008 թվականին չի եղել, ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---