Մարիա Շարապովան հեռանում է մեծ սպորտից

Մարիա Շարապովան հեռանում է մեծ սպորտից

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ մասին նա գրել է Vanity Fair-ի իր սյունյակում:

«Թենիս, ես քեզ հրաժեշտ եմ տալիս»,- գրել է 32-ամյա թենիսիստուհին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Իր վերջին հաղթանակը WTA մրցաշարում Շարապովան տոնել է 2017-ին՝ չինական Տյանցզինում անցկացված մրցաշարում: 2020-ին Ավստրալիայի բաց առաջնությունում Շարապովան դուրս է մնացել առաջին շրջանում՝ պարտվելով խորվաթուհի Դոննա Վեկիչին:

Մարիա Շարապովան ռուս թենիսիստուհի է, թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն։ Թենիսի պատմության մեջ այն թենիսիտուհիներից մեկն է, ով տիրում է, այսպես կոչված, «կարիերային սաղավարտին» (տարբեր տարիներին հաղթանակ է տարել Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում): Նա նաև աշխարհի մարզուհիների մեջ առաջատարներից է՝ ըստ վաստակած գովազդային գումարների։ Շարապովան Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---